copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 28-12-2022

ՀՀ կառավարությունը տարբեր միջազգային հարթակներում համաձայնվել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մտադրության հետ․ ադրբեջանագետ

«Այդքան «Միջազգային հանրությունից» ակնկալիքներ պետք չէ ունենալ ո՛չ Արցախի և՛ ոչ էլ առավել ևս Հայաստանի մասով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ու մեկնաբանել․

«-Հայաստանի ՈՉ հայկական կառավարությունը տարբեր միջազգային հարթակներում բանավոր և ընդունված հայտարարության տեքստով արդեն համաձայնվել է Արցախը Ադրբեջանի կազմում թողելու մտադրության հետ(բավական է միայն վերջին 2 տարում ընդունված փաստաթղթերը կարդալ):

-Հայաստանի ՈՉ հայկական կառավարությունը ու իրանց թրքահայ ներհայկական գործընկերները տարբեր մակարդակներում ծաղրել են Արցախի օկուպացրած տարածքերի հայկական լինելու հանգամանքը, ընդունել են, որ Հայաստանը ագրեսոր է:

-Հայաստանի ՈՉ հայկական կառավարությունը չեն հակադարձել Ալիևի սպառնալիքներին, սահմաների պաշտպանության հարցում ՄԻԱՅՆ բացասական են արել(հետևանքը վերջին 2 տարում 160քռ/կմ տարածք է օկուպացվել, իսկ սպանված հայ զինվորների թիվը մոտ է 300ին), «խաղաղության դարաշրջանի» տխմար քարոզն են արել և այլն:

-Հայաստանի ՈՉ հայկական կառավարությունը բառիս բուն իմաստով ջարդել է ցուցարարներին(Դիմադրության շարժումը օրինակ), բանտարկել/բանտարկում ու սպանել է քաղհասարակության ակտիվիստներին, ընդդիմադիր շատերին զորահավաքով ուղարկել սահման, պառակտել է հայ հասարակությանը և այլն:

-Եվ վերջում. Հայաստանի ՈՉ հայկական կառավարությունը կապիտուլացվելուց հետո «վիզ դրած» մասնակցեց ընտրություներին, որպեսզի իրականացնի վերոնշյալ բոլոր կետերը և ոչ միայն:

Ի դեպ այս ամենի պատասխանատուն Nikolն է ու իր խունտան, ովքեր ԱՆՊԱՅՄԱՆ պատասխան են տալու՝ մահ են աղերսելու, սակայն ի վերջո առանց գերեզման մնան:

Մենք մեր ԳՈՐԾԸ չենք անում ու սպասում ենք դրսից անե՞ն»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»

Ձեզ գուցե հետաքրքրի