Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:28 28-12-2022

Մի շաբաթ առաջ կանաչին 100-80 դրամ էր, հիմա 150 է. ինչ է կատարվում շուկայում Ամանորի նախաշեմին

Հաշված օրեր են մնացել Ամանորին, ինչը նշանակում է, որ արդեն սկսվել է ամանորյա տոնական եռուզեռը։ Այսօր Oragir.News-ն այցելեց շուկա՝ տեղում ծանոթանալու մրգերի և բանաջարեղենի գներին, շուկայում առանձնապես մեծ ակտիվություն չկար։

Հաճախորդներից մեկը դժգոհեց և ասաց. «Առե՛ք, Նոր Տարի արեք, ղարաբաղցին էնտեղ կոտորվում է, դուք այստեղ Նոր Տարի եք անում, հայ ժողովուրդը պետք է վերանա աշխարհի երեսից»,- ասաց նա։

Մեր այն դիտարկամաը, որ դուք էլ եք միրգ առել չէ՞, պատասխանեց. «Առել եմ, բայց ես հո տոն չեմ անում, երեխաների համար եմ առել, սա ինձ համար տոն չէ՝ դժբախտություն է»։

Վաճառակետի աշխատակիցներն էլ մեզ հետ զրույցում ասում են, որ իրենց մոտ գների բարձրացում Ամանորի նախաշեմին չկա, կան տարբեր հաճախորդներ․ թանկ առնողները թանկ տեղից են առնում։

«Սա աշխատանք է, սա չի կարող լինել 100-200 դրամ, մինչև բերում, հասցնում ենք այստեղ, դրա համար շատ ծախսեր ենք անում։ Հաճախորդներից մեկն էլ դժգոհում է, որ թոշակով է ապրում՝ հնարավոր չէ մի բան առնել իր թոշոկով։ Ամեն ինչի մեջ պոլնի գների բարձրացում կա, մի շաբաթ առաջ կանաչին 100-80 դրամով խնդրում էին, որ գնենք, հիմա 150 դրամ է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում