Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 28-12-2022

Փաշինյանը սկզբում Ջավադյանին է առաջարկել փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ փոշմանել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, դեկտեմբերի 12-ին Համբարձում Մաթեւոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելուց հետո այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին, ով 2018-ից հնազանդորեն ծառայեց իրեն։

Ջավադյանին անգամ հրավիրել են Ջերմուկ, որտեղ դեկտեմբերի 17-ին ՔՊ քաղաքական խորհրդի նիստն էր, որտեղ հանդիպել, զրուցել է վարչապետի հետ, ապա վերադարձել եւ դիմում գրել, որ ազատվի աշխատանքից։ Նա «Տաշիր գրուպի» տնօրենների խորհրդի անդամ է։ Սակայն հավաքից բառացիորեն 2 օր հետո փոխվարչապետ նշանակվեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Երեկ մենք փորձեցինք կապվել Արթուր Ջավադյանի հետ եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է փոշմանել վարչապետ Փաշինյանը, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Ջավադյանը նախ նշանակվեց վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան, իսկ 2021 թվականի հուլիսից աշխատանքի է անցել «Տաշիր գրուպին» պատկանող Միջազգային էներգետիկ կորպորացիայի տնօրենների խորհրդում, որը կառավարում է Հրազդան-Սեւան կասկադի աշխատանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել