copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:09 27-12-2022

Բացօթյա առևտրի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվում. քաղաքապետ

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։ Հարցազրույցի թեման 2022 թվականի ձեռքբերումներն ու բացթողումներն են։

«Մենք փոխարինել ենք մեծ քանակությամբ վերելակներ։ Այս տարի 467-ն ենք փոխարինել։ Այս պահի դրությամբ՝ մենք որոշման նախագիծ ունենք, և մրցույթ կհայատարարենք վերելակների սպասարկման համար»։

Քաղաքապետը նշեց նաև, որ բացօթյա առևտրի դեմ պայքարի նոր նախագիծ են մշակում։ Խոսելով լուսացույցերի մասին քաղաքապետը նշեց, որ մի վարչական շրջանում դրանք լիովին փոխվել են։ Նրա խոսքով՝ կունենանք խելացի լուսացույցներ 2.6 միլիարդի սահմաններում, որի մի մասը տրամադրվել էր Երևան համայնքին։

«Դրա շրջանակներում մարդ ենք ունենալու, ով գալու է՝ վերլուծություն անենք և մրցույթ հայտարարենք»։

Քաղաքապետը նշեց, որ Երևանը կունենա 150 նոր ավտոբուս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ