copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:19 27-12-2022

Միջանցքի անխափան գործելու պատասխանատուն Ռուսաստանն է. Քոչարյան

Առաջինի լրատվական ալիքում Աննա Դանիելյանի հյուրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Հարցազրույցի թեման Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներն են։

«Բնապահպանական խնդիրներով միջանցքը փակելը համոզիչ չէ։ Միջանցքը չի բացվում համաձայնագրի համապատասխան կետով։ Եվ մեր վարչապետը այդ խնդիրը Սանկտ-Պետերբուրգում այդպես էլ ուղղակի դրել է քննարկման»։

Քոչարյանն ընդգծեց, որ 20 օր միջանցքը շարունակում է փակ մնալ, բայց ՌԴ-ի զորամիավորումները խնդիրը ի վիճակի չեն լուծել։

«Միջանցքը փակ պահելը նշանակում է շրջափակման մեջ պահել մեր հայրենակիցներին, իսկ դա հղի է շատ վատ հետևանքներով։ Վերջին հաշվով՝ դա ոչ միայն կբերի լարվածության, այլև պայթունավտանգ լարվածության, որը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի