copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:15 27-12-2022

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն

Հայաստանում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (the H. Hovnanian Family Foundation) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը։ Խաչատուրյանը 2023թ․ հունվարի 9-ից կազմակերպության ընդգրկուն մարդասիրական գործունեությունը կներկայացնի ամբողջ Հայաստանով։

Վերջին չորս տարիներին նա ղեկավարել է գյուղական համայնքների զարգացման մի շարք նորարար նախաձեռնություններ Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամում, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԹՈՒՄՈ-ի (TUMO) բազմաթիվ նորահայտ նախաձեռնություններ, նախ Ստեփանակերտում, այնուհետև Ֆրանսիայի Փարիզ քաղաքում՝ գլխավորելով աշխարհում ԹՈՒՄՈ-ի կրթական մոդելի ընդլայնումը։

Խաչատուրյանն ավելի քան 10 տարվա փորձ ունի շահույթ չհետապնդող և կրթական ոլորտներում․ համաշխարհային մակարդակով մասնագիտական և կրթական գործունեություն է ծավալել՝ Լոնդոնից մինչև Շվեդիա, այնուհետև Բրյուսելից մինչև Փարիզ, որոնք ի վերջո բերեցին իրեն Հայաստան։ Խաչատուրյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քեդջ բիզնես դպրոցից (Kedge Business School) ստացել է երկակի մագիստրոսի աստիճան կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներում։

Խաչատուրյանը, լինելով Փարիզից, բնակվում է Երևանում՝ կնոջ և երկու որդիների հետ միասին։ Նա հավատում է, որ իր ղեկավարությամբ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը կկառուցի ավելի ուժեղ համայնքներ, կբարելավի տնտեսական զարգացումն ու կաջակցի հայրենադարձությանը բոլոր մակարդակներում՝ հանուն Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին