Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:37 26-12-2022

Քերոբյանը պարզաբանել է՝ ինչ է չոր նավահանգիստը և ինչի համար է նախատեսված

Եթե ինչ-որ մեկը ուզում է իսկապես հասկանալ, թե ինչ է չոր նավահանգիստը և ինչի համար է նախատեսված, կարող է կարդալ e-draft-ում դրված 66 էջանոց նախնական տեխնիկատնտեսական հետազոտությունը և իր մոտ էլ հարցեր չեն առաջանա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս նախագիծը արդյունաբերական պարկ է, որից Հայաստանում չկա, բայց տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են հենց մշակող արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելուն։ Ինչպես նաև դրան կից լոգիստիկ կենտրոն կլինի, որը պետք է օգտագործվի, որ մի տեսակի տրանսպորտային միջոցից մյուս տեսակի տրանսպորտային միջոցներ բեռների տեղափոխումը կատարվի ինչքան հնարավոր է բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով։ Նախատեսվում է, որ այնտեղ կլինի նաև ազատ տնտեսական գոտի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած հանրային ներդրումային կոմիտեում չոր նավահանգստի նախագիծը նախնական հավանության է արժանացել։

«Մենք հիմա թևակոխում ենք խորացված տեխնիկատնտեսական հետազոտության փուլ, որին կհաջորդի արդեն նեդրումային ծրագրի իրագործումը։ Նախատեսվում է, որ այն կարվի պետություն-մասնավոր գործընկերություն ընթացակարգով, որի ընթացքում մենք նաև պլանավորում ենք առաջնակարգ արդյունաբերական պարկեր, տնտեսական գոտիների օպերատորներ ներգրավել, որոնք տարածաշրջանում բավականին ակտիվ են։ Դա կարող է լինել ԱՄԷ-ի, Կատարի, եվրոպական, ասիական մի շարք ընկերություններ, որոնք այդ գործով զբաղվում են և որոնց հետ արդեն նախնական քննարկումներ տեղի են ունեցել»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ «չոր նավահանգիստը» միտված է լուծել մեր երկրի ամենագլխավոր խնդիրների մեկը՝ Հայաստանի լոգիստիկ վատ կապվածությունն աշխարհի հետ․ «Մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել