copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:23 26-12-2022

Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական երեխայի մոտ նկատվում է թեթև դրական դինամիկա․ Հռիփսիմե Խաչատրյան

Այս պահի դրությամբ՝ Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական երեխայի մոտ նկատվում է թեթև դրական դինամիկա, այդուհանդերձ, երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Քանի որ երեխայի բուժումն արդեն որոշակի ժամանակ է շարունակվում է՝ նրա մոտ թեթև դրական դինամիկա է արձանագրվել։ Սա նշանակում է, որ երեխան արդեն ուտում է և թեթև ակտիվություն է ցուցաբերել, բայց հիվանդությունն ընթանում է իր հունով, երեխան բարձր ջերմություն ունի, ինչը բնորոշ է այս հիվանդությանը։ Այս պահին էլ երեխայի առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր գնահատվել»։

Հիեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արևիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:

Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր էր դարձել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ:

Անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված ևս մեկ մեծահասակ հիվանդի առողջական վիճակին՝ Խաչատրյանն ասաց, որ նա դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ «Սրտի պաթոլոգիայով քաղաքացուն բոլոր անհրաժեշտ միջամտությունները ցուցաբերվել է, հիմա հետ նա վիրահատական փուլում է։ Բժիշկներն ասում են, որ միջամտությունը բարեհաջող է անցել»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում