Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:23 26-12-2022

14 անշարժ գույք, որոնցից մեկը՝ Մակեդոնիայում, մյուսը՝ Բուլղարիայում․ Գրիգոր Մինասյանի ունեցվածքը

ՀՀ նախագահի հրամանագրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Նա 2022 թ-ի հունվարի 12-ին նշանակվել էր նախարարի տեղակալ։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում նա հայտարարագրել է 14 անշարժ գույք, որոնցից 4 բնակարան Երևանի Շենգավիթ համայնքում 1 հասարակական նշանակության շինություն Երևանի Կենտրոն համայնքում, 4 ավտոտնակ Երևանի կենտրոն համայնքում, 2 բնակարան Կենտրոն համայնքում, մեկ բնակարան Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա նահանգի Սալոնիկ քաղաքում, անհատական բնակելի տուն Ծաղկաձորում, մեկ բնակարան Բուլղարիայի Բուրգաս նահանգի Սոզոպոլ բնակավայրում։

Գրիգոր Մինասյանը որպես շարժական գույք հայտարարագրել է երկու մեքենա, որոնցից մեկը 2013 թվականին թողարկված Toyota մակնիիշի ավտոմեքենա է, մյուսը 2016 թվականին թողարկված Cadillac։

Որպես արժեթուղթ կամ ներդրում հայտարարագրել է 2012 թվականին ձեռքբերված բաժնեմասը։ Նա նաև հանձնած փոխառություն ունի AM իրավաբանական ընկերությունում՝ 5 միլիոն դրամի չափով։ Մինասյանը նաև հայտարարագրել 5 թանկարժեք իր, որոնք բոլորը նվիրատվություն է ստացել 2009 թվականին։

Մասնավորապես, նա հայտարարագրել է 2 հատ ձեռքի ժամացույց, որոնցից մեկի արժեքը 22հազար դոլար է, մյուսինը 16 հազար դոլար, միաժամանակ նա հայտարարագրել է 3 արվեստի գործ՝ որոնցից մեկի արժեքը 12 հազար դոլար է 2-րը՝ 15 հազարական դոլար։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 3 բանկային հաշիցներից մեկի վրա եղել է 179 հազար եվրո, 3մլն 445հազար դրամ և 1030 դոլար։ Միաժամանակ, նա տնօրինել է 20 հազար դոլար և 2000 եվրո կանխիկ դրամական միջոցների։

Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է նաև իր ընտանիքի անչափահաս անդամի/ների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները․ մասնավորապես

ԹԻ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացված վճարը, որը կազմել է 480 հազար դրամ և «Մուրաթիդիս Չարալամբոս»-ից ստացած 1400 եվրո վարձակալության դիմաց ստացված վճարը։

Շահերի հայտարարարագիրը բաժնում Գրիգոր Մինասյանը հայտարարգրել է AM իրավաբանական ընկերությունում բաժնետոմսի մասնակցության 60 տոկոսը։ Նա այս ընկերության տնօրենն է 2012 թվականի մայիսի 11-ից, միաժամանակ, նրա կինը՝ Մարիա Ստեփանյանը «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ի տնօրենն է և 2015 թվականի փետրվարի 9-ից 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը։

Գրիգոր Մինասյանը նաև Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է, և այդ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին