copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:57 26-12-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձանգել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը և հայկական կոմին մեղադրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերի էությունը խեղաթյուրելու մեջ»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տարածված հաղորդագրությունում նշվել է, որ Հայաստանի արտգործնախարարության այն պնդումները, թե Ադրբեջանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և խախտում է միջազգային իրավունքը, «ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»։ Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ «չնայած ադրբեջանական տարածքների օկուպացիային Ադրբեջանը նախորդ 25 տարիների ընթցքում հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»։

Բացի այդ ադրբեջանական կողմը հիշեցրել է, որ չնայած պատերազմում տարած հաղթանակին, հենց Ադրբեջանն է առաջարկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է նաև այն պնդումը, թե Ադրբեջանը խախտում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները և խոչընդոտում խաղաղ գործընթացին։

«Նշենք, որ Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների համաձայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա։ Սակայն, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, ինչպես նաև Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը վկայում են, որ Հայաստանի միջամտությունը Ադրբեջանի ինքնիշխանության հարցերին շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ դեկտեմբերին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախաշեմին Հայաստանի առաջ քաշած «անընդունելի պայմանները», ինչպես նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելը «ցույց տվեցին, թե որ կողմն է խոչընդոտներ ստեղծում խաղաղ գործընթացի ճանապարհին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին