copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:39 23-12-2022

Ադրբեջանը իրադրությունը լարելու մտադրություն ունի և պետք է բոլոր պայմանները ստեղծել եռակողմ հանդիպման համար․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսելով Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը Հայաստանի չմասնակցելու մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մոսկվայում նախատեսված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը, տարբեր շարժառիթներ և պատճառներ կարող է ունենալ, այդ թվում՝ կուլիսներում, Հայաստանին դեմ տված «ծանր որոշումները», որի մասին շատ են սիրում խոսել իշխանական դեմքերը, սակայն այս պահին մեկ այլ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։

Հայաստանի՝ Մոսկվայում անցկացված հանդիպմանը չմասնակցելը ՌԴ ԱԳ նախարարի կողմից, անուղղակի կերպով, ներկայացվեց որպես առաջիկայում նոր սադրանքների հավանականության աճի սպառնալիք։

Պարզ ասած, ռուսական կողմը հրապարակային զգուշացնում է, որ Ադրբեջանը իրադրությունը լարելու մտադրություն ունի և պետք է բոլոր պայմանները ստեղծել եռակողմ հանդիպման համար, որպեսզի դրանով կանխվի տարածաշրջանային նոր բռնկումները։

Ցանկացած քայլ, այդ թվում՝ այսպիսի հանդիպումներից խուսափելը կամ մերժելը պետք է լինի հաշվարկված, հիմնավորված, արտաքին աշխարհի համար հասկանալի, հակառակ դեպքում այն կարող է ոչ միայն նոր ագրեսիայի բերել, այլ միջազգային ընկալման առումով բացասական ֆոն ձևավորել հենց Հայաստանի համար»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է

Ձեզ գուցե հետաքրքրի