copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:33 23-12-2022

Լավրովը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Իհարկե, մենք դիտարկել ենք այն իրավիճակը, որն այժմ ամենամեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ իրավիճակի սրումը Լաչինի միջանցքում: Մենք հաստատեցինք, որ ռուս խաղաղապահներն աշխատում են բառացիորեն ամեն ժամ՝ համապատասխան կողմերի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը հայտնել է, որ Մոսկվան կողմ է տրանսպորտային կապերի հնարավորինս արագ վերականգնմանը և հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունների լուծմանը։ Նրա խոսքով, այս թեման հին է, ժառանգություն է մնացել խորհրդային շրջանից և անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ վերացնել խնդրի սրությունը։

«Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղությամբ և հակամարտությունների կանխմամբ։ Ռուսաստանը, հավանաբար, ավելի շատ, քան որևէ մեկը, շահագրգռված է այս տարածաշրջանում մեզ բարեկամ երկու պետությունների միջև կայուն, արդար խաղաղության հաստատմամբ, և հակամարտությունների նախկին դրսևորումների ցանկացած կրկնությունը հուսալիորեն կբացառվի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել