copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:21 23-12-2022

Հատկացումներ` դպրոցների հրատապ խնդիրների լուծման նպատակով. ԿԳՄՍՆ


ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ:

Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝
Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել աշակերտական սեղանների և աթոռների 26 հավաքածու:

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի միջանցքներում անվտանգության նկատառումներով տեղադրված է տեսաձայնագրող անվտանգության համակարգ, որն անսարք է: Նախատեսվում է տեսաձայնագրող սարքերի ձեռքբերում:

Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի համար էլեկտրոնային գրատախտակի գնում կկատարվի` ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Երևանի թիվ 46 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել ուսումնական գույք` սեղաններ, աթոռներ, գրատախտակ և պահարան:

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել պրոյեկտորի էկրան և ուսումնական գույք՝ սեղաններ և աթոռներ:

Մարտունու Մ․ Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կիրականացվի ճաշարանի ջեռուցման համակարգի տեղադրում:

Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներ:

Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում կիրականացվեն պատուհանների և պատուհանագոգերի փոխարինման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին