copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:01 23-12-2022

Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ. Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նրա թվիթերյան գրառումը:

«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան՝ ես այլևս չունեմ նշանակալի շփումներ Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես իշխանություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, կոչ եմ անում անել հնարավոր ամեն բան Ղարաբաղի հայերի ճակատագիրը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար», - գրել է Էվանսը:

Ջոն Էվանսը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել 2004-2006 թթ.-ին: Նա ազատվել էր դեսպանի պաշտոնից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրամանագրով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դրա պատճառ է դարձել այն, որ Էվանսը խոսել էր հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման: Էվանսը 2016 թ.-ին հրապարակել է իր գիրքը Հայոց ցեղասպանության և այդ հարցում ԱՄՆ կառավարության քաղաքականության վերաբերյալ՝ «Պատանդ վերցված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» խորագրով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում