copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:38 22-12-2022

Հրդեհ` Երևանի Մայիսի 9 փողոցում. տուժածներից երեքը երեխաներ են, նրանցից մեկի վիճակը ծանր է


Դեկտեմբերի 22-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել․ ներսում քաղաքացիներ կան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 2 քմ տարածքում մասամբ այրվել են միջսենյակային դուռը, կահույք և մանրահատակ։

Հ․ Թ․-ն (ծնված 1984 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 2010 թ․) այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ծխահարված Ն․ Ա․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ա․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը