copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 22-12-2022

Վերջերս Պետգույքի հետ համատեղ լավ աշխատեցինք ու մի անճոռնի կրպակ էլ վերացրինք պատկերասրահի կամարների տակից․ Ավինյան

Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և մասնավորապես Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ իրականացնում է բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ: Նման աշխատանքներ կարող է նկատած լինեք հանրային տարածքներում, այգիներում, մայթերին, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Վերջերս Պետգույքի հետ համատեղ լավ աշխատեցինք ու մի անճոռնի կրպակ էլ վերացրինք պատկերասրահի կամարների տակից։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս օրինակներ կան, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն, կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին ևս փոքր շենք, տուն է կառուցված։ Եվ այդտեղ լիազորությունների առումով քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և առհասարակ շենքի բոլոր բնակիչների համար»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։

«Կարծում եմ, սա տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը։ Մյուս օրենքներից բխող լիազորություններ ունի։ Եվ երբ ինքնակամ կառույցներ են իրականացվում շենքերի վրա, դրանք ոչ միայն անճոռնի են, այլև պոտենցիալ վտանգ են ստեղծում շենքերի բնակիչների համար»,- ասաց Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եթե որևէ արտակարգ դեպք պատահի, մարդկանց առաջին արձագանքը կլինի՝ «ո՞ւր էր նայում կառավարությունը, քաղաքապետարանը, ինչո՞ւ են անգործություն ցուցաբերում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին