copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:00 22-12-2022

Շվեդ լրագրողը հայտնել է, որ ադրբեջանցի պաշտոնյան փորձել է «գնել» իրեն

Շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքը հայտարարել է, որ Ադրբեջանի սփյուռքի նախարարության պաշտոնյան փորձել է «գնել» իրեն։ Այս մասին շվեդ լրագրողը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով իր և ադրբեջանցի պաշտոնյայի նամակագրության սթրինշոթերը։

Քանբեքը հայտնել է, որ երբ իրեն ուղղված սպառնալիքները որևէ արդյունք չեն տվել, ադրբեջանցիները լրագրողին առաջարկել են աշխատել իրենց մոտ և ադրբեջանամետ հոդվածներ հրապարակել։ Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ իր հետ կապ է հաստատել Ջահիդ Իսմայիլօղլու անունով մի պաշտոնյա, ով աշխատում է Ադրբեջանի սփյուռքի նախարարության հանրային կապերի բաժնում։

«Զրույցը կարճ էր, բայց ուղիղ: Խնդրեցին, որ «գովեմ» իրենց ու «ապացուցեմ իմ պոտենցիալը»,- գրել է Քանբեքը։

Շվեդ լրագրող միևնույն ժամանակ վստահ չէ, թե ադրբեջանցի պաշտոնյան իրեն ինքնուրու՞յն է նման առաջարկ արել, թե՞ ոչ։ Նա նաև հայտնել է, որ երբ խնդրել է, որ իրեն ասեն, թե «առաջարկվող աշխատանքի համար» որքան գումար են առաջարկում, ադրբեջանցի պաշտոնյան այդպես էլ չի պատասխանել։





Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի