copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:31 21-12-2022

Ադրբեջանցիների կողմից հանքի տարածքում որևէ ուսումնասիրություն ազգերի ինքնորոշման կոպիտ խախտում է․ Վահան Բադասյան

«Արցախի հետ որևէ պայմանավորվածություն չկա այն մասին, որ ադրբեջանցի բնապահպաններին թույլ տրվի ուսումնասիրություններ անել հանքի տարածքում, բացառվում է, որ Արցախի իշխանությունները որևէ նախապայման ընդունեն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությանը, ըստ որի՝ համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելությունների չափանիշները։

«Ինչպես ուզում է, կարող է բանակցել ռուսական կողմը, եթե պետք է, թող ուժ կիրառի։ Մենք հավատարիմ ենք Նոյեմբերի 9-ի հայտարարությանը և հույս ունենք, որ Հայաստանը նույնպես հավատարիմ կլինի այդ պայմանագրին։ Դա հայտարարությունը Արցախում բնականոն կյանքի ընթացը կարգավորող փաստաթուղթ է։ Եթե, այսպես կոչված, բնապահպանները գան և ինչ-որ ստուգումներ անցկացնեն, հետո էլ այլ պահանջներ են առաջադրելու, օրինակ՝ ասելու են, թե խնդիրներ կան հանքի շահագործման ընթացքում, հետո էլ ասելու են՝ այդ հանքերը չպետք է օգտագործենք, հետո մարդու իրավունքներ են մեջտեղ բերելու, թե բա գիտեք՝ խոհանոցային սուր դանակներ եք պահում տանը, դա մարդու իրավուքնների կոպիտ խախտում է, կարող է դրանցով մի օր հարևան դանակահարենք։ Դրանք ծիծաղելի հարցեր են, նույնիսկ հիմարին է հայտնի, որ սրանք «կրուտիտներ են»»։

Նա ընդգծեց, որ ադրբեջանցիների կողմից հանքի տարածքում որևէ ուսումնասիրություն ազգերի ինքնորոշման կոպիտ խախտում է․ «Դա նույնն է, որ օտար մարդը գա իմ տուն և ինձ ասի, թե իմ ունեցվածքը ինչպես ծախսեմ։ Եթե դա իրեն վնասում է, կարող է բարձրաձայնել, իսկ եթե վնաս չեմ պատճառում, նրա ինչ գործն է, թե ես ինչպես եմ օգտագործում, դա ուղիղ միջամտություն է իմ ներքին հարցերին։ Դա անընդունելի։ Եթե այսօր դա ընդունենք, պարզ չէ՞, որ վաղն էլ այլ բան են պահանջելու»։

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ խաղաղաապահները ճանապարհը չեն բացում, որպեսզի խաղաղապահ կոնտինգենտը միջազգային մանդատ ստանա, նա պատասխանեց, որ հնարավոր է, բայց ռուսական կողմը չպետք է հույս ունենա, որ ՄԱԿ-ն իրեն մանդատ կտա։

«Այսօր ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասն իր դեմ պատերազմում է, ՌԴ-ն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշիռ մեծամասնության թշնամին, այդ երկրներն ուզում են Հարավային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, ինչպե՞ս կարող են նրան մանդատ տալով՝ վերահաստատել իրենց տեղը այստեղ»։

Հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը, չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում, նա պատասխանեց, որ այս առումով երկմտանքի մեջ է։

«Կարծում եմ, գուցե չեն կարողանում, բայց հնարավոր է նաև, որ չեն ուզում։ Իրակնում, հիմա ՌԴ-ի վիճակը շատ բարդ է։ Թուրքիան կարևոր դեր է խաղում Ռուսաստանին սանկցաիներից ազատելու գործում, բացի այդ՝ Թուրքիայի միջոցով Ռուսաստանը ապրանքաշրջանառությունն է ապահովում, մյուս կողմից էլ, գազային գործոնը բավական մեծ է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Ձեզ գուցե հետաքրքրի