copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:24 21-12-2022

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի ցինիկ սպառնալիքների իրականացումն է․ ՀԱԿ փոխնախագահ

«Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Զուրաբյանը խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

«Ակնհայտ է, որ հանքերի մասին բոլոր խոսակցությունները դրանք ընդամենը այդ գործողությունների լեգիտիմացիայի համար են կատարվում։ Իրականում այդ հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրական պատճառների հետ։ Ադրբեջանը երկու տարի շարունակ մշտապես խոսել է դրա մասին, ասել է, որ եթե չբացվի Զանգեզուրի երթուղին, իրենք կփակեն Լաչինի միջանցքը։ Սա Ադրբեջանի ցինիկ սպառնալիքների իրականացումն է»։

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Զուրաբյանը ասաց, որ ՌԴ-ն, թաղված լինելով Ուկրաինայի դեմ պատերազմում, ուժասպառ է եղել և հայտնվել է մի իրավիճակում, երբ չի ցանկանում կորցնել Թուրքիայի չեզոք ստատուսը։

«Պետք է հասկանալ, որ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Ադրբեջանը բավականին զուսպ էր և վերջնագրեր չէր ներկայացնում ռուսական խաղաղապահ ուժերին, արհամարհանքով լի հայտարարություններ չէր անում՝ արգելելով ՌԴ-ին օգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը կամ նման որևէ բան Ադրբեջանն իրեն թույլ չէր տալիս։ Լրիվ այլ իրավիճակ է ստեղծվել փետրվարի քսանչորսից հետո և շատ հստակ երևում է, որ ամեն մի ռազմական անհաջողության հետ ՌԴ-ի հետ կապված Ադրբեջանի լկտիությունը ավելանում է»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»