copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:17 21-12-2022

Հավանականություն, բայց նաև չհավանականություն կա, որ մինչև տարեվերջ կբացվի ճանապարհը. Արման Եղոյան

Դուք լսել եք ՌԴ ելույթը, իմ ելույթն էլ եք լսել, կարող եք համադրել և հասկանալ, թե արդյոք ես գոհ եմ այդ ելույթից, թե ոչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ գո՞հ է ՌԴ-ի երեկվա ելույթից, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Պատգամավորի խոսքով եթե ընդդիմադիրներն են կոչ անում ուժով բացել Լաչինի միջանցքը, ուրեմն դա չպետք է անել: «Ընդհանրապես ճանապարհները փակվում և բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ: Մեկ խոսքը կարող էր բավարար լինել այդ ճանապարհը բացելու համար, կամ մեկ լռությունը կարող է բավարար լինել ճանապարհը փակ պահելու համար: Այսինքն երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ֆիզիկական ուժերի հարաբերակցությունն էլ է փոխվում»,-ասաց պատգամավորը՝ չցանկանալով կանխատեսել՝ արդյոք Լաչինի միջանցքը կբացվի մինչև տարեվերջ. «Դրա հավանականությունը այս պահին կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն: Երկու դեպքում կարող է բացվել միջանցքը. Կամ երբ փակողների պահանջները իրականացվեն, կամ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և այլևս անհնար է պահանջել դրանց իրականացում: Մենք երկրորդ տարբերակող պետք է առաջ շարժվենք, որովհետև առաջին տարբերակով մենք շարժվելու տեղ չունենք»,-ասաց Եղոյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը, որպեսզի մեծանա միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա. «ՄԻջազգային հանրության խոսքն ունենում է ազդեցություն, այդ երկրները վարում են այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է այդ ելույթներին այս կամ այն չափով: Կրկնում եմ՝ երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, այդ ժամանակ էլ իրավիճակը գետնի վրա կփոխվի:

Կարծում եմ՝ կա հավանականություն՝ հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը, որ ճանապարհը կբացվի: Կարևորը, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևորը, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին: Այդ մասին իրենք ասացին: Կարևորը, որ հարցը միջազգայնացվեց և դա ինքնին արդեն իսկ գործիք է գետնի վրա իրավիճակը կամ լավացնելու կամ ավելի վատը չտանելու»,-ընդգծեց Եղոյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը