copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:28 21-12-2022

Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը:

Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը:

«Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումները անընդունելի են: Լաչինի միջանցքի արգելափակման ուղիղ հետևանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը, մարդասիրական հետևանքներն օրեցօր վատթարանում են»,-ասաց ներկայացուցիչը:

Նա ընդգծեց՝ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերսկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ լիովին ապահովելով ազգաբնակչության իրավունքները: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները:

Ֆրանսիան նաև ընդգծում է, որ Ադրբեջանի Հանրապետության հանձնառության համաձայն՝ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը՝ Բերձորի միջանցքի երկայնքով երկու ուղություններով: Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես հասանելիություն ապահովել մադասիրական կազմակերպություններին, ՄԱԿ-ի գործակալություններին՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու համար: Ֆրանսիան արձանագրում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջին անցումները կազմակերպվել են:

«Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում հաջողության հասնելու և առաջընթացի համար: Այն պետք է լինի միայն երկխոսությամբ, և ոչ՝ ուժի գործադրմամբ: Եվ պետք է լուծվեն բոլոր առկա խնդիրները, երաշխավորվեն իրավունքները և երաշխիքները ԼՂ բնակչության համար»,- հավելեց ներկայացուցիչը:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի սատարել երկխոսության ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաների ուղղությամբ առաջընթացին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի ուղղությամբ, սահմանագծման, սահմանազատման ուղղությամբ և հաղորդակցության ուղիները բացելու և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց, որ այս տարի Պրահայում անցկացված հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը, Ֆրանսիայի նախագահը, ԵԽ նախագահը, թույլ է տալիս լուրջ առաջընթացի հասնել: Ֆրանսիան պատրաստ է բոլոր կողմերի հետ աշխատել՝ օգնելու հասնել այս նպատակներին բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ միասին:

Ֆրանսիայի ներկայացուցիչը հավելել է, որ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը մինչև առավոտ բաց է քննարկումների համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել