Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 14:50 20-12-2022

Մեսսիի լուսանկարը Instagram-ում ամենաշատ հավանումներ ունեցած հրապարակումն է

Լիոնել Մեսսիի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է արգենտինացու լուսանկարը, որտեղ նա բարձրացնում է Աշխարհի գավաթը։

Հրապարակումը հավանել է 59.6 միլիոն օգտատեր։

Այդպիսով, Մեսսիի հրապարակումը դարձել է Instagram-ում ամենաշատ հավանումներով լուսանկարը։ Այն գերազանցել է հայտնի հավկիթի լուսանկարը, որն ունի 56 միլիոն հավանում։