copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:03 19-12-2022

Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր. Բեգլարյան

Իմ տեղեկություններով բեռնատարներով այդ փոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով արդեն մի քանի օր է անժամկետ նստացույց է հայտարարել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

«Խնդրում եմ այս տեղեկատվությունը լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից և ռուս խաղաղապահներից, բայց այն, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպես ներկայացնել, որ Արցախի ժողովուրդը հումանիտար կարիքներ չունի, մատակարարումը պատշաճորեն իրականացվում է, այդ թվում խաղաղապահների միջոցով, բացարձակ սուտ է: Այնտեղ հումանիտար աղետ է: Այո, այդ աղետը օրեցօր խորանում է, եւ միտումը շատ բացասական է»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան