Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:05 18-12-2022

ՀՀ իշխանություններն այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնից Ադրբեջանին կոշտ արձագանքելու թույլտվություն ստանալու խնդի՞ր ունեն․ քաղաքագետ

Միջազգային հանրության ներկայացուցիչները, բացի հայտարարություններից ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Իր խոսքով, սակայն, մի բան շատ լավ են անում․ մեր խնդիրները ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելուն։

«Մենք դա չպետք է թույլ տանք։ Այդպիսի դեպքերում մենք պետք է փորձենք մեր հարցն ինքներս լուծենք՝ մեր տարածաշրջանային դաշնակիցների և գործընկերների հետ միասին՝ փորձելով այդ հարցի լուծումը համաատասխանեցնել նրանց աշխարհաքաղաքական շահերին, որպեսզի նրանք ևս շահագրգռվածություն ունենան մասնակցելու և ազդելու Ադրբեջանի վրա»,- ասաց նա։

Բալասանյանի խոսքով՝ այսօր աշխարհում մի քանի երկրներ կան, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա։ «Մեր հարևան երկրների մասին է խոսքը և տարածաշրջանային դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի։ Մյուս կողմից Ֆրանսիայի, Միացյալ նահանգների, թե այլ երկրների կողմից՝ որևիցե հայտարարություն որևէ գործնական ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի վրա»,- ասաց նա։

Այս առումով՝ փորձագետի գնահատմամբ, մենք բավականին մեծ անելիք ունենք։ «Մենք պետք է ավելի սրտացավ լինենք ու հասկանանք մեր ազգային շահը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած քառակուսի սանտիմետրի համար կռիվ տալ է պետք, և ցանկացած քառակուսի սանտիմետրի համար կոշտ արձագանք է պետք։ Դա վերաբերում է պետական կառավարման ողջ համակարգին՝ օրենսդիր, գործադիր, որն այս պահին չի արվում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչն է խանգարում դրան՝ Բալասանյանն ասաց, որ այդ հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել հենց այդ գործողությունների չիրականացման պատասխանատուներին։

«Պետք է հասկանալ, թե ունե՞ն արդյոք նրանք կաշկանդվածություն՝ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնից կամ ունե՞ն արդյոք իրենք խնդիր՝ թույլտվություն ստանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնից Ադրբեջանի գործողություններին շատ ավելի կոշտ և խիստ արձագանքելու և ամբողջ աշխարհում լուրջ հակաադրբեջանական արշավ սկսելու առումով։

Այ դա կլինի մեր կողմից լրջագույն պատասխան և հայկական սփյուռքի միջոցով Ադրբեջանը պետք է զգա, որ իր կողմից ցանկացած գործողություն անպատիժ չի մնալու»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան