Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:22 18-12-2022

Հանդիպում ունեցանք Մարտակերտում, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարևորը. Ռուբեն Վարդանյան

Չնայած դժվարություններին, ես շատ ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ և կամք, և պատրաստություն հանգիստ անցնել այս իրավիճակին, հանգիստ աշխատել, ապրել և ոչ մի ձևով չի զգացվում այս բլոկադայի ազդեցությունը, որ մենք խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, Արցախի շրջափակման մեջ գտնվելու 7-րդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Արցախի փոխնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ և հանդիպումներ ունեցա: Շատ կարևոր է իմ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ և ծանր հարցերի մասին և չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարևորը»,- ասաց նա:

Պետնախարարի խոսքով` Արցախում շատ մարդիկ կան, որ պատերազմի մասնակիցներ են, Արցախում շատ մարդիկ կան, որ իրոք հարգանքի են արժանի, քանի որ ծանր ուղի են անցել:

«Այս 34 տարիները շատ բարդ են եղել, այստեղ բոլորը համախոհներ են և չկան մարդիկ, որոնք այս կամ այն կերպ չեն մասնակցել Արցախի պետություն դառնալուն, հասարակություն դառնալուն: Սակայն հեշտ չի այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել և այսօր որոշումներ են կայացնում: Մենք մի նպատակ ունենք` կառուցել արդար, առողջ, էֆեկտիվ,երջանիկ հասարակություն, որտեղ գործելու են բոլոր ինստիտուտները` պառլամենտը, կառավարությունը, անվտնագության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնեսը և այլն, շատ կարևոր է, որ բոլորը գործեն միասին և միմյանց հետ փոխգործակցեն»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նաև շնորհակալություն հայտնեց երեկ Ստեփանակերտում ֆլեշ-մոբ կազմակերպողներին:
«Շնորհակալություն, որ այդքան մարդ հավաքվեց և ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք կենդանի ենք, մեր սրտերը բաբախում են»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին