Ներքին 3 տարի առաջ - 18:00 17-12-2022

Ադրբեջանի պահվածքը միջազգային իրավունքի բիրտ խախտում է․ Դավիթ Բաբայան

«Ադրբեջանի պահվածքը այնպիսի բիրտ խախտում է միջազգային իրավունքի, այնպիսի հարված է ընդհանրապես խաղաղությանը և կայունությանը, որ արդեն հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ադրբեջանի գործողությունների մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 6 օր շարունակ փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախի համար ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Միջանցքը բացելու պահանջով արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց են իրականացնում Արցախի պետնախարարի օգնական Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ողջունելի է ՄԱԿ-ի որոշումը, հույս ունենք, որ այն կլինի հասցեական, որ աշխարհաքաղաքական գերտերությունների տարաձայնությունների հարթակ չի լինի և Ադրբեջանի նկատմամբ որոշումներ կկայացվեն»,- նշեց Բաբայանը։

Հարցին, թե որն է փակ և բաց նիստերի տարբերությանը Բաբայանն ասաց․ «Դա իրենց կառուցվածքային կարգերի համաձայն է, ըստ երևույթին՝ կան հարցեր, որոնք չպետք է հրապարակայնացվեն։ Այստեղ վտանգ չկա, ընդհակառակը, սա ցույց է տալիս այս հարցի կարևորությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ