copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:17 16-12-2022

Ես ուղղակի ցնցված եմ․ բերեք՝ ՍՈՒ30-ով կազմակերպենք ելակի բեռնափոխադրումները․ գյուղատնտես

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության հկ-ի դիմաց վարչապետի տինոջը դիմավորել են Կոտայիք մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» հկ-ի նախագահ Նունե Սարուխանյանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի աշխատակազմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարարները պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապարհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում, իսկ Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:

Աննա Հակոբյանի վերջին դիտարկմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ մի քանի գյուղատնտեսական ընկերություններ։

Ջերմատներից մեկի տերը խոսել է արտահանման բարդությունների մասին` կապված տրանսպորտի հետ և այդտեղ տիկին Աննա Հակոբյանը մի հրաշալի խորհուրդ է տվել, մեջբերում եմ. «Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել»։

Չէ, ես ուղղակի ցնցված եմ, սովորական ջերատնային տնտեսությունների տերերին գնել... ըըըըը ... Գրողը տանի, ի ն ք ն ա թ ի ի ի ի ռ ....

Բեռնատար ինքնաթիռի միջազգային գինը, խոսքը նորմալ բեռնատարողության մասին է, արժե... ուշադրություն 50֊90 ՄԻԼԻՈՆ դոլար։

Որ էդպես է, մի առաջարկ էլ ես ունեմ․ բերեք ՍՈՒ30-ով կազմակերպենք ելակի բեռնափոխադրումները, մեկ է՝ կրակելու սնարյադ չունի, գոնե մի բանով օգտակար կլինի։ Մնաց լյոտչիկի հարց լուծենք, չնայած էդ էլ ջերմոցատերերը իրար մեջ որոշելով կքշեն»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի