copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:19 16-12-2022

Արամ Իսաբեկյանն ընտրվեց ՀԳՊԱ-ի ռեկտոր

Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։ ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն էր առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ով Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական իր ծրագիրը։

Կարճ հարցերից և պատասխաններից հետո ներկաներն անցան Հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը, որից հետո սկսվեց ռեկտորի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Արդյունքում Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր։

Հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն հայտնեց Արամ Իսաբեկյանին կատարված աշխատանքի և գրանցած արդյունքների համար և ցանկացավ նորանոր հաջողություններ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին