Ներքին 3 տարի առաջ - 22:11 16-12-2022

Բրիտանական շահերի մեջ Հայաստան պետականությունը չի մտնում․ Նաիրի Հոխիկյան

«Մենք պիտի իմանանք, թե մենք ինչ ունենք։ Միայն Արցախում և Սյունիքում կա ավելի քան երկու հարյուր միլիարդ դոլարի ոսկու պաշար։ Միայն Արցախում և Սյունիքում կա ամբողջ մեր մոլորակի մոլիբդենի ծավալի տասներկու տոկոսը որևէ այլ երկրում չկա այդ ծավալի մոլիբդեն, այսինքն՝ եթե մոլորակի 100 տոկոս մոլիբդենի 12 տոկոսը մե՛զ մոտ է որևէ այլ երկրում չորս, հինգ տոկոսից ավելի չի կարող լինել»։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը խոսելով Արցախի և Սյունիքի ոսկու պաշարների և օգտակար հանածոների քանակի մասին։

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանի մի շարք վայրերում, Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ՄԱԿ-ի գրասենյակի առջև, Ֆրանսիայի հրապարակում ի նշան բողոքի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը ադրբեջանցիների կողմից։

Հարցին, թե ինչու Մեծ Բրիտանիան չի համագործակցում ՀՀ-ի հետ, քանի որ Հայաստանում մոլիբդենի, ոսկու մեծ պաշարներ, կան Հոխիկյանն ասաց, որ խնդիրը գաղափարախոսության մեջ է։

«Բրիտանացիները խնդիր ունեն նաև պետականության հետ։ Բրիտանական շահերի մեջ Հայաստան պետականությունը չի մտնում»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը

Ձեզ գուցե հետաքրքրի