Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:14 15-12-2022

«Հայ մարզիկներն այս տարի աննախադեպ արդյունք են գրանցել». կառավարությունը կրկնապատկեց նրանց պարգևավճարները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում որոշում կայացրեց, որով կրկնապատկեց միջազգային մարզական միջոցառումներում հաղթող մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին տրվող դրամական մրցանակները։

ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2022թ-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են ցույց տվել. «Դեռևս 2022 թ-ի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք 298 մեդալ, որից 103-ը`ոսկե, 69-ը`արծաթե և 126-ը` բրոնզե։ Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նաև մրցաշարեր են անցկացվում»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը հավելեց, որ ամենաբարձր արդյունքը մինչ այդ գրանցվել էր 2019թ-ին, երբ հայաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերում 222 մեդալ էին նվաճել։

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է կրկնակի բարձրացնել աշխարհի և եվրոպայի առաջնություններում առաջինից երրորդ տեղերը գրաված մարզիկների, հավաքականների մարզիչների, երկրոդ մարզիչների և տվյալ մարզիկի մարզիչների, հաշմանդամությու ունեցող մրցանակակիր մարզիկների դրամական մրցանակների չափերը:

«Մասնավորապես՝ աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղ զբաղեցրած մարզիկները համապատասխանաբար 5, 3.5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ:
Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների մարզիչները 2.5, 1.75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան համապատասխանաբար 5, 3.5 և 2 մլն դրամ, իսկ եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան 6, 3.6 և 1,4 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը հավելեց, որ նախագծով առաջարկվում է 557.6 մլն դրամի բյուջետային վերաբաշխում իրականացնել, բյուջեով նախատեսված է ևս 150 մլն դմար, որը կտրամադրվի 170 հոգու:

Աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ–ն առաջարկում է պարգևատրման համար նախատեսված 707 630 000 դրամ գումարը կրկնապատկել։

Կառավարության որոշմամբ այս տարեվերջին նախատեսված գումարից կրկնակի ավելի կվարձատրվեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առաջին, երկրորդ, երրորդ տեղը գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներն ու հավաքական թիմերի երկրորդ մարզիչները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել