copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:02 15-12-2022

Էրդողանի գլխավոր մրցակիցներից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից և վերջինիս հաղթելու բարձր շանսեր ունեցող թեկնածուներից մեկն է, նախօրեին դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի անդամներին վիրավորելու համար։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։

Ավելի վաղ՝ նախքան դատավճռի կայացումը Իմամօղլուն Ստամբուլի բնակիչներին հորդորել էր հավաքվել Սարաչխանե թաղամաս,որտեղ գտնվում է դատաարանը։

Ինքը՝ քաղաքական գործիչը, չորեքշաբթի ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին հորդորել էր ժամը 16:00-ին, երբ դատարանը հավաքվել էր վճիռը կայացնելու համար, գալ Սարաչխանե թաղամաս, որտեղ գտնվում է քաղաքապետարանը։ «Ինչպիսին էլ լինի դատարանի որոշումը, ես Ստամբուլի 16 միլիոն բնակիչներին սպասում եմ Սարաչխանում»,- իր թվիթերյան էջում գրել է Իմամօղլուն։

Եթե Ստամբուլի քաղաքապետի ​​դատավճիռը հաստատվի բարձրագույն մարմնի կողմից, ապա նա կարող է զրկվել պաշտոնից՝ քաղաքական գործունեության արգելքի պատճառով։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այդ պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրությունների արդյունքում։ Առաջին ընտրությունները կայացել էին նույն թվականի մարտի 31-ին, որում կրկին նա հաղթել էր Էրդողանի կուսակցության ներկայացուցչին, սակայն ձայների չնչին տարբերությամբ։ Հունիսին կայացած կրկնակի ընտրություններում Իմամօղլուն գերազանցեց իր մրցակցին ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ