copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:06 14-12-2022

Սյունիքի օպերատիվ շտաբն անընդմեջ զանգեր է ստանում․ հիմնականում հարցնում են՝ ճանապարհը բաց է, թե ոչ, երբ կբացվի

Արդեն հիսուներորոդ ժամն է, որ փակ է Երևան-Ստեփանակերտ մայրուղին․ ճանապարհ ընկած, բայց տուն չհասած արցախցիները ճանապարհի բացմանն են սպասում Սյունիքի մարզի հյուրանոցներում։ Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, գործում է 093 25 08 08 հեռախոսահամարը, որով քաղաքացիները կարող են տեղեկացնել իրենց խնդիրների մասին և ըստ անհրաժեշտության՝ օգնություն ստանալ։

Oragir.News-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նշեց, որ շտաբն այս օրերին ստացել է բավականին շատ զանգեր․ «Զանգերով մարդիկ հիմնականում ճշտում են՝ արդյոք մենք տեղեկատվություն ունենք ճանապարհը բաց է, թե ոչ, երբ կբացվի և որոշ ՝ կեցության հետ կապված հարցեր։ Արցախի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որ կեցության հետ կապված հարցերով դիմել են, իրենց հարցերը լուծվել են»,- նշեց Մարտիրոսյանը՝ հաղորդելով, որ նրանք տեղավորվել են հյուրանոցներում։

Ճանապարհին մնացած արցախցիների մեջ շատ են երեխաները՝ ոչ միայն Եվրատեսիլին մասնակցելու մեկնած, այլև՝ հարազատների հետ տուն վերադարձողները։

Մարդիկ, որ մեկնել են Արցախ, բայց տեղ չեն հասել, ունեն բազմաթիվ խնդիրներ, այդ թվում և առողջական․ «Այդպիսի բոլոր խնդիրներին մենք օպերատիվ արձագանքում ենք։ Եթե կարիք կա բժշկական աջակցության, առանց այդ աջակցության որևէ մեկը չի մնում»,- հաղորդեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կողմից փակվել է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «բնապահպան-ակտիվիստները» ենթադրում են, որ «ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում»՝ Արցախում հանքավայրերը շահագործվում են օրենքի խախտումներով, և իրենք պիտի վերահսկեն այդ գործունեությունը։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Հավելենք նաև, որ մոտ քսան ժամ առաջ էլ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի