copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:33 13-12-2022

ԱՄՆ-ն չի վստահում Ուկրաինային. HIMARS հրթիռային համակարգերը գաղտնի ձևափոխվել են

Միացյալ Նահանգները գաղտնի ձևափոխել է Ուկրաինային մատակարարված HIMARS բազմակի հրթիռային համակարգերը, որպեսզի Կիևը դրանք չկարողանա օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal» պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, որոնց անունը չի հրապարակվում։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Միացյալ Նահանգները գաղտնի ձևափոխել է կայանքները, որպեսզի վերջիններս չօգտագործվեն Ռուսաստանի ուղղությամբ հեռահար հրթիռներ արձակելու համար: «Բայդենի վարչակազմը կարծում է, որ այս նախազգուշական միջոցն անհրաժեշտ է Մոսկվայի հետ ավելի լայն պատերազմի վտանգը նվազեցնելու համար»,- նշել են պաշտոնյաները։

Պարբերականը հայտնում է, որ հունիսից սկսած ԱՄՆ-ն Ուկրաինային է մատակարարել HIMARS-ի 20 կայանք։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Կիևը կարող է խախտել իր խոստումը և ամերիկացիների տրամադրած զենքերով հարվածել Ռուսաստանի Դաշնության տարածքին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը հրաժարվել է ավելի շատ HIMARS մատակարարել Ուկրաինային՝ սահմանափակ արդյունաբերական հզորությունների պատճառով։

Նշենք, որ ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերի հեռահարությունը կազմում է շուրջ 300 կմ, ինչը լիովին թույլ է տալիս Կիևին ցանկության դեպքում հարվածել Ռուսաստանի տարածքին։ Ամերիկացի անանուն պաշտոնյաներն ասել են, որ ձևափոխման արդյունքում հրթիռները կկարողանան հարվածել մինչև 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի