copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 10:28 11-12-2022

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հերթական այցելությունը տեղի է ունեցել նոյեմբերին»,- ասաց Ամատունին։
Նա կարևորեց այն հանգամանքը, որ այցելությունները կանոնավոր բնույթ են կրում։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ, նամակներ փոխանցել, հեռախոսով խոսել և տեսազանգ կատարել։ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև գնահատել են գերիների առողջական վիճակը և նրանց պահման պայմանները։ «Մենք հույս ունենք, որ այցելությունները կշարունակվեն նաև ապագայում` արդեն ձեռք բերված պրակտիկայի համաձայն»,- նշեց Ամատունին։

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում