Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:02 10-12-2022

Para Bellum․ Գանգոսկրային վնասվածքներ, վիրակապում մթության մեջ. դաս 5

Առաջին բուժօգնության այս դասին բժշկուհի Մարինա Խաչատրյանը ցույց է տալիս գանգոսկրային վնասվածքի դեպքում վիրակապի տեղադրման սկզբունքները. գլխի վնասվածքը «բինտե թասակով» մեկուսացնելը կարևոր է և՛ վերքի մեջ վարակների ներթափանցման հավանականությունը նվազագույնի հասցնելու, և՛ արնահոսությունը կանգնեցնելու, և՛ վիրավորի տեղափոխման ժամանակ հավելյալ վնասվածքներից խուսափելու համար:

Սակայն հարկ է հիշել, որ եթե գանգոսկրի կոտրված բեկորներն ամբողջությամբ առանձնացել են, ապա դրանք հեռացնել, շարժել, վիրակապով սեղմել չի կարելի. հնարավոր է նաև գանգոսկրը կոտրատված լինի և մեր մատների տակ խշրտա, այդ դեպքում վիրակապը պետք է թույլ դրվի: Նույնը վերաբերում է աչքի վնասվածքին. արգելվում է աչքը տեղը դնելը, ուղղելը. անհրաժեշտ է ոչ շատ ձիգ վիրակապով վնասվածքը փակել և վիրավորին հնարավորինս արագ հասցնել հոսպիտալ:

Արգելվում է հեռացնել նաև գլխի մեջ մխրճված բեկորները, օտար մարմինները. դրանք պետք է վիրակապով անշարժացնել, քանի որ հեռացնելիս կարող ենք բացել վնասված արյունատար անոթ, և ունենալ առատ արյունահոսության՝ շատ ավելի մեծ խնդիր: Ականջները վիրակապի տակ թողնում ենք միայն այն դեպքում, երբ դրանք էլ վնասված են: Գիշերով ընթացող մարտական գործողություններն ունեն իրենց կանոնները. մասնավորապես, չի թույլատրվում միացնել լապտեր, տեղային-կետային լուսավորություն ապահովել:

Դրա համար էլ զինվորները պիտի ոչ միայն իրենց աչքերը վարժեցնեն՝ զարգացնելով խավարում տեսնելու ունակությունը, այլև՝ պիտի սովորեն կատարել անհրաժեշտ գործողությունները նաև փակ աչքերով: Այդպիսի մի առավելագույնս կարևոր ունակություն էլ փակ աչքերով վիրակապ դնելն է, որն առավել գործնական պարապմունք է:

Այս դասին ԱՏԱՆ-ի սաները փորձում են, սխալվում են, հաջողում են… սա ունակություն է, որ ձեռք է բերվում՝ համառորեն բազմիցս փորձելով ու կրկին փորձելով: Տեսականորեն ծանոթանալով վիրակապի այս տեսակներին՝ նկատի ունեցեք, որ այս հմտությունն ունենալու համար անհրաժեշտ է անձամբ վերցնել բինտը և վիրակապել, զգալ սեփական սխալներն ու ուղղելով դրանք՝ հմտանալ:

Para Bellum` պատրաստվեք պատերազմի՝ մասնագետների օգնությամբ կամ գոնե ինքնակրթվելով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին