copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:18 10-12-2022

Ամերիկացի մարզական մեկնաբանը մահացել է Նիդերլանդներ - Արգենտինա հանդիպման ընթացքում

Ողբերգական դեպք է պատահել ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության ընթացքում։

Քառորդ եզրափակչի Նիդերլանդներ - Արգենտինա հանդիպման ժամանակ, մամուլի սրահում հանկարծամահ է եղել ամերիկացի մարզական մեկնաբան Գրանտ Ուոլը, հայտնում է CNN-ը։

Ուոլի ինքնազգողությունը լավ է եղել, նա Նիդերլանդների ընտրանու 2-րդ գոլի արդյունքը նաև թվիթ է արել։

Լրացուցիչ ժամանակի ընթացքում Ուոլը, ըստ նախնական տեղեկության, սթրեսային ռեակցիաներ է ունեցել և ուշագնաց եղել։ Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Ավելի վաղ Գրանտը դիմել է բժիշկներին՝ դժգոհելով բրոնխիտից, նաև գանգատվել է, որ արտակարգ ռեժիմով է աշխատում ԱԱ-ի ընթացքում։

Սենսացիոն հայտարարություն է արել Գրանտի եղբայրը՝ Էրիկը․ «Ես գեյ եմ, իմ եղբայրը պաշտպանում էր ինչպես իմ, այնպես էլ բոլորի իրավունքները։ Նա առողջ էր։ Ես համոզված եմ, որ նա չի մահացել, նրան սպանել են»։

Ուոլը հայտնի մեկնաբան էր, նա նաև Դևիդ Բեքհեմի գրքի հեղինակն էր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը