copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 16:55 10-12-2022

Ով կլինի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի հաղթողը․ գնահատում են բուքմեյքերները

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվում է Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը: Հայաստանը հյուրընկալել է 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։

Բուքմեյքերների կարծիքով՝ ֆավորիտը Մեծ Բրիտանիայի մասնակիցն է, ում հաղթանակի հնարավորությունը գնահատվում է միջինը 3 գործակցով։ Մի շարք բուքմեյքերական ընկերությունների առաջարկած գործակիցներով 2-րդ ֆավորիտը Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանն է, ում հաղթանակի համար սահմանված է միջինը 3․5 գործակիցը։ Ֆավորիտների ցանկում են նաև Նիդերլանդների (միջինը 4․5 գործակից), Իսպանիան (միջինը 6 գործակից), Վրաստանը (7.5 գործակից)։

Ամենաքիչը գնահատված է Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակների հաղթանակը՝ միջինը 150 գործակից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը