copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:06 10-12-2022

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հերքել է այն պնդուները, թե Իրանը զենք է մատակարարում Ռուսաստանին

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հերքել է այն պնդումները, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք-զինամթերք է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում օգտագործելու համար։ Այս մասին Նեբենզիան ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Կիևին արևմտյան զենքի մատակարարումների թեմային նվիրված Մոսկվայի նախաձեռնությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում։

Նեբենզիան ընդգծել է, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրը լիովին հաղթահարում է իր առջև դրված խնդիրները, և Մոսկվան այս հարցում լրացուցիչ օգնության կարիք չունի։

«Մենք դժվար թե ոգևորվենք մեր նախկին արևմտյան գործընկերների ելույթներով։ Նրանք բոլորը կփորձեն ուշադրությունը շեղել, օրինակ, Իրանից Ռուսաստան ենթադրյալ ռազմական մատակարարումների անհիմն պնդումների վրա, որոնք մենք բազմիցս հերքել ենք։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրն ի վիճակի է հաղթահարել ցանկացած խնդիր, և մենք որևէ մեկի օգնության կարիքը չունենք»,- ասել է նա։

Նեբենզյան նշել է, որ ուկրաինական ռազմական արդյունաբերությունը իրականում գոյություն չունի, և դրա փոխարե աշխատում է արևմտյան պետությունների ռազմարդյունաբերական համալիրը։ «Բացի այդ, դրանից արևմտյան ռազմական ընկերությունները հսկայական շահույթներ են ստանում, որոնք նրանք մտադիր չեն կորցնել հանուն խաղաղության»,- հայտարարել է նա։

Օգոստոսին «The Washington Post» պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարում իր անօդաչու սարքերը: Այնուհետև նման հայտարարություններ արեցին ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այն պնդումները, թե Ռուսաստանը իրանական անօդաչու սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում օգտագործելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ