copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:23 09-12-2022

Նապաստակ ստացել ենք, օձ ու կոկորդիլոսը՝ պատվերի դեպքում. էկզոտիկ մսի ինչպիսի գներ են սուպերմարկետներում

Վերջին տարիներին հայաստանյան սուպերմարկետներում ներմուծվում են էկզոտիկ կենդանիների մսեր, մասնավորապես կոկորդիլոսի, օձի, ջայլամի, ինչպես նաև նապաստակի։ Դրանք հայակական սուպերմարկետներում բավական թանկ են, օրինակ, պարզվում է՝ կոկորդիլոսի մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40:

Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը խիստ սահմանափակ է լինելու, ինչի մասին մեզ տեղեկացրին «ամենաթանկարժեք» սուպերմարկետների ցանցից՝ «ՍԱՍ», «Քարֆուր», «Պարմա» սուպերմարկետներում։ Երեք սուպերմարկետներ Oragir.News-ն այցելեց, ինչից էլ պարզ դարձավ, որ նման էկզոտիկ կենդանիներ այս տարի դեռ չեն ստացել։

«Կլինեն այն դեպքում, երբ պատվերներ կունենանք։ Այժմ դեռ չկա, հենց զանգեն, ասեն, որ ուում են, կստանանք»,-տեղեկացրին երեք սուպերմարկետներից էլ։

«Պարմա» սուպերմարկետի աշխատակիցն էլ ասաց, որ օրեր առաջ ստացել են միայն նապաստակի միս՝ ընդամենը երկու հատ, որի արժեքը 5100 դրամից է սկսվում, որը նույն օրը սպառվել է։

Այսինքն՝ եթե տոնական սեղանին 1000-դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում գտնվեն, տվյալ սուպերմարկետները նորերը կներկրեն:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում