Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:29 08-12-2022

117 սխալ՝ համարակալած 7 էջում․ ինչպիսին է ԵՊՀ «Դիրքորոշումը» հայցադիմումի վերաբերյալ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․

«44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի սխալ: Ընդհանուր՝ 117 սխալ համարակալած 7 էջում: Ընդ որում, 1-ին և 7-րդ էջերը կիսով չափ են լրացված, իսկ մնացած էջերում առկա են օրենքներից մեջբերումներ, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են շուրջ 1 էջ: Ստացվում է, որ 5 էջում առկա է 117 սխալ:

Երբ ստացա ԵՊՀ ներկայացուցիչ, փաստաբան, միաժամանակ՝ ԵՊՀ իրավաբանական ծառայության ավագ իրավախորհրդատու Բադեմյան Էդգարի «Դիրքորոշում» անվանմամբ գրությունը, որոշեցի ընթերցել այն: Կարողացա ընդամենը 2 էջ ընթերցել:

Հայոց լեզվի համալսարանական մասնագետներին խնդրեցի շարունակել «ընթերցանությունը»: Արդյունքում հայտնաբերվեց 117 սխալ:

Համալսարանական մասնագետներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ գրությունը հեղինակել է Մոլդովայի կամ Ռումինիայի գնչուական համայնքի անդամներից մեկը, օրինակ՝ բարոնը: Հերքեցի, քանզի ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն, գոնե վերջերս, աշխարհասփյուռ գնչուական համայնքից որևէ մեկի հետ չի հանդիպել: Պարզաբանեցի նաև, որ աշխարհի որևէ անկյունում նման «Դիրքորոշում» որևէ մեկը գրել չէր կարող:

Եվ, ուրեմն, «Դիրքորոշում»-ը գրվել է ԵՊՀ-ում՝ ՀՀ հարկատուների և ուսանողների վճարներից աշխատավարձ ստացող հզոր «մասնագետների» կողմից: Ավելին՝ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, «Դիրքորոշում»-ը, այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի գործուն մասնակցությամբ, գրել է անձամբ Բադեմյան Էդգարը: ՀՀ փաստաբանների պալատ, Լեզվի կոմիտե / Language Committee, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ձեզ հետաքրքրո՞ւմ է 117 սխալներով ԵՊՀ «Դիրքորոշում»-ը: Ամեն ինչ կանեմ, որ հետաքրքրի:

ՀԳ1. Բնականաբար, այս կարգի անարգանք հայոց լեզվի և բարձրագույն կրթության հանդեպ չեմ հանդուրժի: Ամեն ջանք կգործադրեմ օր առաջ Բադեմյան Էդգարի և ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի միջև առկա պայծառ գործարքները ջրի երես հանելու համար:

ՀԳ2. Հաջորդ անգամ կգրեմ «Բադեմյան Էդգար-այսրոպեական Հ.Հ.» տանդեմի պարզագույն մաթեմատիկայի բնագավառում հզորագույն գիտելիքների մասին:

ՀԳ3. Հետևեք իրադարձությունների զարգացմանը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել