copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:49 08-12-2022

Մոտ 40 հազար մարդ  կարող է աշխատել, բայց շարունակում է պետությունից աջակցություն ստանալ․ նախարար

Երբ ընտանիքների եկամուտների փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունն իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ այդ իրավունքը կորցնելուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվեցին նպաստներից։

Նախարարը պարզաբանեց. «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի: Դա հաշվարկվում է տարբեր բնութագրիչներով, դրանցից մեկը ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են կամ եթե կան պարբերական վճարներ: Երբ ընտանիքների եկամուտների փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունը, բնականաբար, իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ այդ իրավունքը կորցնելուն: Դա տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով:

Նրանք, որոնք գտնվել են սահմանային միավորի միջակայքում, իրենց վրա այդ ազդեցությունը եղել է: Հիմա մենք մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ, 2023-ի կեսից այդ համակարգը կունենանք: Օրինակ, մենք ունենք աշխատունակ տարիքում գտնվող և աշխատունակ մարդկանց մեծ խումբ, մինչև 40 հազար, որոնք կարող են աշխատել, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: Զուհագեռաբար աղքատության հաղթահարման մեր մոտեցումը պետք է լինի աշխատանքի խրախուսումը: Դրան զուգահեռ մշակում ենք աշխատանքի ռազմավարությունը, որի հիմնաքարային սկզբունքներից մեկը աշխատանքով մարդկանց անապահովության համակարգից դուրս բերելն է»:

Բայց քանի որ թոշակների բարձրացման արդյունքում անապահով թոշակառուների ինչ-որ մի խումբ դուրս է եկել անապահովության համակարգից, խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան, որ քննարկում ենք։ Կփորձենք դրանցից մեկի շուրջ ձևավորել կոնսենսուս, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հենց հնարավորություն ունեցել են թոշակները, նպաստները բարձրացնելու, միանգամից բարձրացրել են:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել