copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:10 10-12-2024

Երևանում շնչելը վտանգավոր է. օդի աղտոտվածությունը 182 է, Բաքվում՝ 90, Անկարայում՝ 61

Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության հարցը շատ է քննարկվում, բայց որպես լուծում, գործնականում, կարծես թե՝ քայլեր չեն իրականացվում։

Երևանն, ի տարբերություն հարևան երկրների մայրաքաղաքների, օդի աղտոտվածության ցուցանիշներով առաջին տեղում է։ Դրա մասին են փաստում նաև օդի աղտոտվածությունը չափող սարքերը։

Երևանում այսօր ժամը 13։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ցուցանիշը կազմել է 182։



Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսում, օդի աղտոտվածության ցուցանիշը կազմել է 124։



Նույն ժամին Բաքվում օդի աղտոտվածության ցուցանիշը կազմել է 90:



Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում՝ Թեհրանում, օդի աղտոտվածության ցուցանիշը կրկին ցածր է Երևանի ցուցանիշից։ Այն կազմում է 144։



Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օդի աղտոտվածության ցուցանիշը ընդամենը 61 է։



Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում՝ Մոսկվայում, այսօր օդի աղտոտվածության ցուցանիշը անհամեմատ ցածր է Երևանի ցուցանիշից, այն կազմում է ընդամենը 44։



Ի տարբերություն հարևան երկրների, միայն Երևանի պարագայում է նշվում, որ օդը առողջության համար վնասակար է, և խորհուրդ է տրվում դիմակ կրել։

Ի դեպ, մայրաքաղաք Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը ռեկորդներ էլ է սահմանում։ Երեկ ժամը 14։00-ի դրությամբ այն ակզմել է 260, ինչը չափազանց վտանգավոր է։

Սա խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես քաղաքային իշխանությունը քայլեր չի ձեռնարկում օդի աղտոտվածության հարցը կարգավորելու ուղղությամբ։ Եթե անգամ լինում են համապատասխան հանձնարարություններ, ապա դրանք մնում են լոկ հայտարարություններ, քանի որ գործնականում շարունակում են խնդրի հետ բախվել։





Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել