copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:27 07-12-2022

Չի կարող պառլամենտական ժողովրդավար երկիրը պառլամենտում չունենալ ընդդիմություն․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մրցակցության մեջ հաջողության հասնելու համար հարկավոր է ավելի ուժեղ լինել, քան մրցակիցդ է: Մրցակցից ավելի ուժեղ կարելի է դառնել նաև առանց ուժեղնալու՝ մրցակցին թուլացնելով ու թույլ չտալով օգտագործել իր հիմանական «զինանոցը»: Լինի պատերազմի դաշտում, սպորտում, թե այլուր՝ կանոնը գործում է:

Քաղաքականությունը ևս մրցակցություն է, այստեղ ևս կողմերը մշտական մրցակցության մեջ է են: Ու դասական տրամաբանությամբ կողմերը փորձելու են մեկը մյուսից ուժեղ լինել: Ու ուժեղանալն էլ նույն տրամաբանությամբ պարտադիր չէ՝ կարելի է պարզապես ավելի թուլացնել մրցակցին: Ինչու հիշեցի ու որոշեցի թեմային անդրադառնալ: Իշխանությունը ամեն օր խոսում է այն մասին, որ իր հիմնական «զենքը» ժողովրդավարությունն է: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Ճիշտ է՝ զրկի իշխանությանը իր հիմնական «զենքից»՝ «ԴԵՄՈՔՐՍԻ»-ից: Ինչպե՞ս, շատ պարզ՝ չի կարող պառլամենտական ժողովրդավար երկիրը պառլամենտում չունենալ ընդդիմություն: Առանց պառլամենտական ընդդիմության «ԴԵՄՈՔՐՍԻ»-ից մնում է նախավերջին տառը, իշխանությունն էլ զրկվում իր հիմնական զենքից: Շատ կարճ ժամանակ անց, աշխարհի ոչ մի երկրի համար ընդունելի չի լինի երկրում ստեղծված իրավիճակը, կստեղծվի քաղաքական ուղիղ ճգնաժամ (ճգնաժամ հիմա էլ կա) և կպահանջվի ճգնաժամի լուծում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին