copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:47 06-12-2022

Իրանը կշարունակի աջակցել Բալկանյան երկրներին. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Բալկանյան տարածաշրջանի երկրներին՝ մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինային: Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Բիսերա Թուրքովիչի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բոսնիացի ժողովրդին՝ երկում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։

Աբդոլլահյանի խոսքով՝ Իրանը Բալկանյան տարածաշրջանն ու Բոսնիա և Հերցեգովինային համարում է իր բարեկամները։ Նա շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել նրանց, ինչպես դա արել է նախկինում։

Իրանի արտգործնախարարը միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը հետկորոնավիրուսային ժամանակահատվածի համեմատ վերջին 9 ամսվա ընթացքում աճել են 53 տոկոսով։ «Մենք այսօր պայմանավորվեցինք ակտիվացնել երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովը և զարգացնել հարաբերությունները»,- ասել է Աբդոլլահյանը։

Վերջինս միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում պատերազմի շարունակման կապակցությամբ։ Նա հավելել է, որ Իրանը միշտ դեմ է եղել պատերազմին, լինի դա Ուկրաինայում, թե այլուր։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը