copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:26 06-12-2022

Անկարան հույս ունի, որ Երևանն անպատասխան չի թողնի իր և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Երևանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ։

Աքարի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում երկաթուղային և ճանապարհային կապերը վերականգնվեն՝ մասնավորապես բացվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Նա նշել է, որ Անկարան կողմնակից է, որ տարածաշրջանում տնտեսական ակտիվություն լինի և համապարփակ կարգավորում ապահովվի՝ այդ թվում նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

Հուլուսի Աքարը հայտնել է, որ կովկասյան տարածաշրջանը խաղաղության և ապագայի նկատմամբ վստահության պայմաններում կթևակոխի դեպի ապագա։

«Այս բարեկեցիկ ապագան կերտելու համար, որտեղ կապահովվեն երկրների միջև համագործակցությունն ու համերաշխությունը, մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանի մյուս դերակատարները իրենց ներդրումնը կունենան: Թուրքիան, ինչպես միշտ, կա և կլինի Ադրբեջանի կողքին: Մեր եղբայրությունը հավերժ կլինի»,- եզրափակել է Աքարը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր