copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:17 06-12-2022

Դումանյանն ու Շվիդկոյը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին. «Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանը և Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս ժամանակակից կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:

Միխայիլ Շվիդկոյը վստահություն է հայտնել, որ մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի