Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:56 06-12-2022

Մոռացեք նկարների մասին․ հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն․ ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում, համընդհանուր հայտարարագրմանհամակարգի ներդրման նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ պետք է հայտարարագրել ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները, այլ նաև գույքը։

«Կան կարծիքներ, որ պետք է լինի ոչ միայն եկամուտների, այլ նաև գույքի հայտարարագիր. պետք է նայել ոչ միայն եկամուտները, այլ նաև ունեցվածքը, որովհետև մարդը կարող է ունենալ 100 հազար դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենա Մարտիրոս Սարյանի մի քանի տասնյակ հազար դոլարանոց կտավ»,- ասաց Թունյանը։

Արձագանքելով Բաբկեն Թունյանի առաջարկին, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ օրենքի ընդունումը պետք է ծառայի այլ նպատակների համար։

«Հորդորում եմ, ժամանակն է, որ մի քիչ այլ հիմնավորումներով առաջնորդվենք, սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ է, գրավիչ է, բայց արդար չի, որովհետև դա չի կառուցվում հարստությունը վերաբաշխելով, սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է՝ աղքատներին հարստացնելը և ոչ թե հարուստներին աղքատացնելը»,- ասաց Արսենյանը և հավելեց, որ պատին կախած նկարը երբեմն կարող է թանկանալ, երբեմն՝ էժանանալ․ «Մոռացեք նկարների մասին, հարկային բաներից դուրս եկեք։ Այն չի արտացոլում էն խնդիրը, որը մեր հասարակությանն այսօր մտահոգում է։ Ուրախ եմ, որ Սարյանի նկարները թանկ արժեն, բայց այլ նկարիչներ էլ կան, որոնց նկարները թանկ արժեն։ Է հետո՞, հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկարներ ունեն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ