copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:33 05-12-2022

Պուտինը մեքենայով անցել է ահաբեկչությունից հետո վերականգնված Ղրիմի կամրջով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմի կամուրջ, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը նրան զեկուցել է վերանորոգման աշխատանքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պետության ղեկավարը նստել է ղեկին և անձամբ մեքենայով անցել կամրջով։

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին։ Ռուսական իշխանությունների գնահատմամբ՝ դրա հետևում ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։