copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:22 03-12-2022

Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի

1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցողների միջազգային օր: 2006 թ. դեկտեմբերին մեր երկիրը միացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը:

«Մեր երկրում հաշմանդամություն ունի 192.000 քաղաքացի։

2023 թ. փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հաշմանդամության գնահատման համակարգի փոփոխությունը։ Բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կգործի անձի ֆունկցիոնալության համակարգը:

Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել են օրենսդրական բավարար հիմքեր անհրաժեշտ ծրագրերի եւ ծառայությունների ներդրման համար:

Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությամբ 2023 թ. հունվարի 1-ից ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հունվարի 1-ից Ազգային ժողովի հատուկ նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կուղեկցվի հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ:

Աշխատանքային օրենսգրքով լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվել հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց համար»,- նշել է խորհրդարանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում