Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:47 02-12-2022

Ներկայացրած նախագիծը չի նպաստելու Հայաստանի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ձեւավորելուն․ Էդուարդ Աղաջանյան

«Մենք կարծում ենք, որ որեւէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ գործողության հետեւանքների, նպատակների, դրա արդյունքում ձեռքբերելիք արդյունքների եւ հնարավոր ռիսկերի հստակ գնահատական եւ վերլուծություն լինի»։ Այս մասին այսօր ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա հայտնել է, որ թեեւ նախագծի բազմաթիվ դրույթների շուրջ «Հայաստան» խմբակցության հետ հասել են փոխհամաձայնության, այնուամենայնիվ եղել են սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ համաձայնության չեն եկել:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այն ձեւակերպումները, որոնք առաջարկված են «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծում, ոչ միայն չեն նպաստելու Հայաստանի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ձեւավորելուն, այլեւ կառաջացնեն հնարավոր ռիսկեր՝ Հայաստանին այդ ուղուց ետ մղելու եւ շեղելու:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության՝ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, եւ մենք՝ որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին